02.10.2013|
23:27
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ, Բրիտանական օրերին մասնակցելու նպատակով, այս օրերին Հայաստան է ժամանել ականավոր կինովավերագրող Շոն Մաքալիսթերը: Նա ֆիլմեր է պատրաստել BBC-ի Chanel 4-ի համար՝ աշխատելով Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Իրաքում, Ճապոնիայում, Սիրիայում և Եմենում: 2005թ. Շոն Մաքալիսթերի «Բաղդադի Լիբերաչին» ֆիլմը Սանդենս կինոփառատոնում ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ` «Համաշխարհային վավերագրություն» անվանակարգում:
Հոկտեմբերի 2-9-ը Շոն Մաքալիսթերի ֆիլմերը ցուցադրվելու են «Նաիրի» կինոթատրոնում: